Ռուսաստանի զայրույթը Ուկրաինային բրիտանական թեւավոր հրթիռների մատակարարման կապակցությամբ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել է, որ ռուսական բանակը համապատասխան վերաբերմունք կդրսևորի Ուկրաինա «Storm Shadow» հրթիռներ ուղարկելու Բրիտանիայի գործողությանը։
Հղում կատարելով Al-Arabiya հեռուստաընկերությանը, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդել է, որ Ուկրաինային առաջադեմ թեւավոր հրթիռներ մատակարարելու Բրիտանիայի որոշման հայտարարությունը առաջացրել է Ռուսաստանի զայրույթը։
Պեսկովը հավելել է.«Մենք այս հարցում շատ բացասական դիրքորոշում ունենք, և մեր բանակը պատշաճ պատասխան է տալու»:
Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ իր երկիրը Ուկրաինային կտրամադրի «Storm Shadow» հրթիռներ 250 կիլոմետր հեռահարությամբ՝ դրանք Ռուսաստանի հարձակման դեմ օգտագործելու համար։ Հնարավոր է այդ հրթիռները տեղադրել նախկին խորհրդային արտադրության ինքնաթիռների վրա, որոնք օգտագործում է ուկրաինական բանակը։ Այս հրթիռը կարող է հասնել Ուկրաինայի բոլոր այն տարածքներին, որոնք վերջերս կցվել են Ռուսաստանին, այդ թվում՝ Ղրիմի թերակղզին։
Անգլիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության այս հրթիռը, առաջադեմ զենք է, որը տեղափոխվել է Կիև ուկրաինական պատերազմի սկզբից։ Առաջնորդվելով ինֆրակարմիրով, StormShadow հրթիռը բավական ցածր է թռչում, որպեսզի չհայտնաբերվի ռադարների կողմից: