ԱՄՆ-ը ցանկանում է իր իրավասությունը տարածել այլ երկրների վրա․ Մեդվեդև
https://parstoday.ir/hy/news/world-i199326-ԱՄՆ_ը_ցանկանում_է_իր_իրավասությունը_տարածել_այլ_երկրների_վրա_Մեդվեդև
Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի իր իրավասությունը այլ երկրների վրա տարածելու փորձերը, դա չի կարելի հանդուրժել, դրա դեմ պետք է պայքարի ողջ քաղաքակիրթ միջազգային հանրությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2023 14:47 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ցանկանում է իր իրավասությունը տարածել այլ երկրների վրա․ Մեդվեդև

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի իր իրավասությունը այլ երկրների վրա տարածելու փորձերը, դա չի կարելի հանդուրժել, դրա դեմ պետք է պայքարի ողջ քաղաքակիրթ միջազգային հանրությունը։

Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրել է РИА Новости-ն։

«Ակնհայտ է, որ որոշ պետություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և նրա մի շարք ամենակատաղի կողմնակիցները, կշարունակեն փորձերը, ի հեճուկս միջազգային իրավունքի սկզբունքների, տարածելու իրենց ազգային իրավասությունն օտար պետությունների, ինչպես նաև օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա: Ուղիղ ասենք, սա այլևս չի կարելի հանդուրժել։ Եվ դրա հետ պետք է պայքարի ողջ քաղաքակիրթ միջազգային հանրությունը, որքան էլ դա դժվար լինի»,- ասել է Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի XI միջազգային իրավական ֆորումի լիագումար նիստին իր ելույթի ժամանակ։

tert.am