ԱՄՆ-ին զայրացրել է Հորմուզի նեղուցում Իրանի հզոր ներկայությունը
Արձագանքելով Հորմուզի նեղուցում Իրանի հզոր ներկայությանն ԱՄՆ-ն հայտարարել է Պարսից ծոցում իր ռազմածովային նավատորմի ուժեղացման մասին։
AFP-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ուրբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Պաշտպանության նախարարությունը միջոցներ կձեռնարկի Պարսից ծոցում իր նավատորմի ուժեղացման համար»։
Նա հավելել է. «ԱՄՆ-ն թույլ չի տա տարածաշրջանային տերություններին խափանել Արևմտյան Ասիայի ջրային ուղիներով, ներառյալ՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը»:
Իրանը մշտապես ընդգծել է տարածաշրջանի ջրերում, ներառյալ՝ Հորմուզի նեղուցում, նավագնացության անվտանգությունն ապահովելու ետղական մեխանիզմների առկայության կարևորությունը և նշել, որ այս ջրային ուղիներում տարածաշրջանային տերությունների ներկայությունը խաթարում է Պարսից ծոցի ափամերձ երկրների հավաքական անվտանգությունը: