Որքա՞ն է Գազայի հատվածի վրա սիոնիստների հարձակման արժեքը 
https://parstoday.ir/hy/news/world-i199346-Որքա_ն_է_Գազայի_հատվածի_վրա_սիոնիստների_հարձակման_արժեքը
Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը հայտարարել է, որ «Երկաթե գմբեթ» համակարգի յուրաքանչյուր հրթիռն արժե 50 հազար դոլար, իսկ Գազայի հատվածի դեմ պատերազմի համար Իսրայելի բանակն ամեն օր ծախսում է 200 միլիոն շեքել՝ մոտավորապես 45 միլիոն ԱՄՆ դոլար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2023 07:03 Asia/Tehran
  • Որքա՞ն է Գազայի հատվածի վրա սիոնիստների հարձակման արժեքը 

Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը հայտարարել է, որ «Երկաթե գմբեթ» համակարգի յուրաքանչյուր հրթիռն արժե 50 հազար դոլար, իսկ Գազայի հատվածի դեմ պատերազմի համար Իսրայելի բանակն ամեն օր ծախսում է 200 միլիոն շեքել՝ մոտավորապես 45 միլիոն ԱՄՆ դոլար:

Ըստ այս հաղորդման՝ Սիոնիստական ռեժիմն օկուպացված տարածքների բոլոր հատվածներում ակտիվացրել է «Երկաթե գմբեթ» համակարգը և պնդում է, որ այն լավագույն հակահրթիռային համակարգն է: Մինչդեռ պաղեստինյան դիմադրության հրթիռներն ապացուցել են հակառակը և խոցել բոլոր սահմանված թիրախները: 
Անցած երկու օրերին Սիոնիստական ռեժիմը կիրառել է նաև «Դավուդի անիվ» պաշտպանական համակարգը և հայտարարել, որ այն խոցել է Գազայից արձակված հրթիռը։
Այս համակարգի յուրաքանչյուր հրթիռի արժեքը մեկ միլիոն դոլար է, իսկ «Դավուդի անիվ» պաշտպանական համակարգի ընդհանուր արժեքը հասնում է 345 միլիոն դոլարի։