Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելուց հետո կմեկնի Ադրբեջան 
https://parstoday.ir/hy/news/world-i199358-Էրդողանը_հայտարարել_է_որ_ընտրություններում_հաղթելուց_հետո_կմեկնի_Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վաղը կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կմենկնի մի շարք բարեկամ րեկրներ: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2023 07:34 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելուց հետո կմեկնի Ադրբեջան 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վաղը կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կմենկնի մի շարք բարեկամ րեկրներ: 

Թուրքական հեռուսատալիքներից մեկին տված հարցազրույցում Էրդողանն ասել է. «Հաղթանակից անմիջապես հետո ես կմեկնեմ բարեկամ երկրներ՝ Ադրբեջան, Կիպրոս և  Պարսից ծոցի որոշ երկրներ»։
Նշելով, որ երկրաշարժը Թուրքիայի տնտեսության վրա արժեցել է ավելի քան 100 միլիարդ դոլար, նա հավելել է. «Ես քայլեր կձեռնարկեմ երկրաշարժից տուժած տարածքների վերականգնման գործընթացն արագացնելու համար»։
Նա նշել է, որ պատրաստ է պարտության դեպքում  հեռանալ «ժողովրդավարական ճանապարհով», հավելելով. «Մենք կընդունենք ընտրությունների ցանկացած արդյունքի օրինականությունը»։
Թուրքիայում անցկացված հարցումների համաձայն՝ գործող նախագահի ու նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի միջև լարված պայքար է սպասվում: