Քըլըչդարօղլուի տեղակալ. Եթե հաղթենք, կամրապնդենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ
Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահը պնդել է, որ եթե այս կուսակցությունը հաղթի այսօր մեկնարկած նախագահական ընտրություններում, իրենք կամրապնդեն Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Այս հայտարարություններն արվում են այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահական ընտրություններում Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հինգշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«Հարգելի ռուս բարեկամներ, դուք եք մոնտաժների, դավադրությունների, Deep Fake բովանդակության և ձայնագրությունների հետևում, որոնք բացահայտվեցին այս երկրում: Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, ձեր ձեռքերը հեռու պահեք մեր պետությունից։ Ինչպես և նախկինում՝ մենք մնում ենք համագործակցության և բարեկամության կողմնակից», - նշել է նա:
Այնուհետև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ չի կարող թույլ տալ, որ ընդդիմությունը հարձակվի Ռուսաստանի կառավարության ու երկրի վրա, և հեռուստատեսային ելույթում պաշտպանել է Պուտինին։ Մոսկվան նույնպես կտրականապես մերժել է Քըլըչդարօղլուի մեղադրանքը։
Sputnik-ի փոխանցմամբ՝ այս երկրի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորած Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ՝ Սալիսին հստակ հայտարարել է, որ ընդդիմությունը ընտրություններում հաղթելու դեպքում, ցանկանում է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ ։
Սալիսին ասել է. «Մենք կարծում ենք, որ պետք է հարաբերություններ ունենանք ոչ միայն Ռուսաստանի, այլ մեր բոլոր հարևանների հետ, բայց Ռուսաստանի հետ խնդիրներ կան, և մենք ցանկանում ենք դրանք լուծել երկխոսության միջոցով եւ հարաբերությունների բարձրացնել նոր մակարդակի»։