Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը
https://parstoday.ir/hy/news/world-i199444-Թուրքիայում_ավարտվել_է_նախագահական_ընտրությունների_քվեարկությունը
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար փակվել են ընտրատեղամասերը։ Քաղաքացիները ինը ժամվա ընթացքում (ժամը 08:00-ից 17:00-ն) ընտրել են նախագահին, ով ղեկավարելու է երկիրը առաջիկա հինգ տարիներին, և խորհրդարանի 600 պատգամավորի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2023 13:56 Asia/Tehran
  • Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար փակվել են ընտրատեղամասերը։ Քաղաքացիները ինը ժամվա ընթացքում (ժամը 08:00-ից 17:00-ն) ընտրել են նախագահին, ով ղեկավարելու է երկիրը առաջիկա հինգ տարիներին, և խորհրդարանի 600 պատգամավորի։

Ըստ Գերագույն ընտրական խորհրդի ՝ 81 մարզերում տեղադրվել է ավելի քան 190,000 ընտրատուփ: Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 60 721 475 մարդ, որոնց մեծ մասը կանայք են՝ ավելի քան 30,7 միլիոն։ Արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ից մայիսի 9-ը, որին մասնակցել է ավելի քան 1,8 մլն քաղաքացի։

Նախագահի թեկնածուները երեքն են՝ գործող նախագահ 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը միակ թեկնածուն է Հանրապետական ​​դաշինքից, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքից, իսկ 55-ամյա Սինան Օգանը՝ ATA դաշինքից։ Չորրորդ թեկնածուն՝ «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, հանել էր իր թեկնածությունը ընտրություններից երեք օր առաջ։

Գերագույն ընտրական խորհուրդը խոստացել է նախնական արդյունքները հայտարարել գիշերը։ Վերջնական արդյունքները պետք է հրապարակվեն մայիսի 19-ին պաշտոնաթերթում։

Եթե ​​թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների 50 տոկոսը, ապա կանցկացվի երկրորդ փուլ։ Այն նախատեսված է մայիսի 28-ին։