Պեսկով.Կիևի ռեժիմը ներգրավված է Ռուսաստանի դեմ հանցագործություններում
https://parstoday.ir/hy/news/world-i199446-Պեսկով.Կիևի_ռեժիմը_ներգրավված_է_Ռուսաստանի_դեմ_հանցագործություններում
Դատապարտելով Ուկրաինայի հետախուզության բարձրաստիճան աշխատակցի արած հայտարարությունը՝ ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ Կիևի ռեժիմը ներգրավված է ռուս ժողովրդի դեմ իրականացված հանցագործություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2023 14:02 Asia/Tehran
  • Պեսկով.Կիևի ռեժիմը ներգրավված է  Ռուսաստանի դեմ  հանցագործություններում

Դատապարտելով Ուկրաինայի հետախուզության բարձրաստիճան աշխատակցի արած հայտարարությունը՝ ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ Կիևի ռեժիմը ներգրավված է ռուս ժողովրդի դեմ իրականացված հանցագործություններում:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում դատապարտելով  աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ռուս քաղաքացիներին սպանելու  վերաբերյալ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ Կիրիլ Բուդանովի հայտարարությունը, ասել է,-«Այդ հայտարարությունը ևս  մեկ անգամ հաստատում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրավունք ուներ հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում»։

Դմիտրի Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիների սպանության հետևում կանգնած է Կիևի ռեժիմը, որը ոչ միայն աջակցում է այդ սպանությանը, այլև կազմակերպում, հրահրում և կատարում է դրանք։

«Ուկրաինան հիմնականում դարձել է ահաբեկչության ջատագով, ինչը հաշվի առնելով  Ռուսաստանը  կմշակի  իր քաղաքականությունը» ասել է Պեսկովը: