Սպիտակ տուն. Բայդենը ներողություն չի խնդրի Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության համար
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ Ջո Բայդենը ներողություն չի խնդրելու 1945թ ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքաի ատոմային ռմբակոծության համար:
Sputnik-ի փոխանցմամբ՝ Ջեյք Սալիվանը հայտարարել է. «Նախագահն այս կապակցությամբ հայտարարություն չի անի և միջոցառումներին կմասնակցի G7 երկրների այլ առաջնորդների հետ: Նրա տեսանկյունից, սա երկկողմանի հարց չէ: G7 երկրների ղեկավարները եկել են հարգանքի տուրք մատուցելու պատմությանը և վարչապետ Ֆումիո Կիսիդային, ով Հիրոսիմայից է»։
1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան ինքնաթիռները ռմբակոծեցին Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքները։ Երկու ռմբակոծությունների հետևանքով զոհվել, վիրավորվել և անհետ կորել է մոտ 300 հազար մարդ: Եվս 200 հազար մարդ ենթարկվել է ճառագայթման։ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները մարդկության պատմության մեջ միջուկային զենքի կիրառման միակ օրինակներն են։