Բայրամովն ապատեղեկացրել է ԵԽ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցներին
https://parstoday.ir/hy/news/world-i199672-Բայրամովն_ապատեղեկացրել_է_ԵԽ_պետությունների_և_կառավարությունների_ղեկավարների_գագաթնաժողովի_մասնակիցներին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ապատեղեկացրել է Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2023 05:58 Asia/Tehran
  • Բայրամովն ապատեղեկացրել է ԵԽ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ապատեղեկացրել է Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցներին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովն ասել է, որ «չնայած հետկոնֆլիկտային շրջանում բանակցային գործընթացի շրջանակներում ձեռք բերված փոքր հաջողություններին, երբ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման բազմաթիվ հնարավորություններ կան, Ադրբեջանը պատրաստ է առաջ մղել գործընթացը և ակնկալում է նույն մոտեցումը հակառակ կողմից»:

Նախարարը խոսել է «օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքների մասին՝ ապահովելու համար հակամարտության հետևանքով իրենց հիմնարար իրավունքները կորցրած երկրի քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչպես նաև Ադրբեջանի մտադրությունների մասին՝ գործնական միջոցառումներ իրականացնելու՝ հայազգի ադրբեջանական քաղաքացիներնի հասարակությանը ինտեգրելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ հենց այսօր Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի և շտապօգնության մեքենայի վրա։ Հրթիռակոծության հետևանքով հայ զինծառայող է զոհվել, բուժաշխատողը՝ վիրավորվել։

news.am