ՌԴ Պետդումայի ղեկավար. Անգլերենը մեռած լեզու է
ՌԴ Պետդումայի ղեկավար և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ անգլերենը մեռած լեզու է:
Արձագանքելով վերահոժողովում Չիանստանի ներկայացուցչի ռուսերենով ելույթին, Վոլոդինն ասել է. «Եկեք սովորենք մեր ազգային լեզուները, ազգությունների միջև հաղորդակցության լեզուները, այդ թվում չինարենը: Իսկ անգլերենը մեռած լեզու է, այս լեզվի դարաշրջանն ավարտված է»։
Նա հավելել է. «Չինաստանը մշակույթի և ավանդույթների պահպանման կենդանի օրինակ է: Դա դրսևորվում է բոլոր հարցերում և հազարավոր տարիների վաղեմություն ունեցող փիլիսոփայություն է»։
Վոլոդինը նշել է. «Մի անգամ երբ ես Հնդկաստանում էի, պարզվեց, որ թարգմանիչ չկա, քանի որ Հնդկաստանում բոլոր պաշտոնյաները խոսում են հինդիով որպես մայրենի լեզու, իսկ մենք բոլորս մտածում ենք, թե թարգմանությունը պետք է կատարվի անգլերենով»: