Newsweek. Բայդենը պարտվեց Սիրիայի ամենամեծ ճակատամարտում
https://parstoday.ir/hy/news/world-i199772-newsweek._Բայդենը_պարտվեց_Սիրիայի_ամենամեծ_ճակատամարտում
Ամերիկյան «Newsweek» պարբերականը Դամասկոսի վերադարձը Արաբական լիգա որակել է որպես սիրիական պատերազմում Վաշինգտոնի ամենամեծ պարտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2023 14:24 Asia/Tehran
  • Newsweek. Բայդենը պարտվեց Սիրիայի ամենամեծ ճակատամարտում

Ամերիկյան «Newsweek» պարբերականը Դամասկոսի վերադարձը Արաբական լիգա որակել է որպես սիրիական պատերազմում Վաշինգտոնի ամենամեծ պարտությունը։

Արաբական լիգայի ԱԳ նախարարները մայիսի 7-ին Կահիրեում կայացած արտահերթ հանդիպման ժամանակ միաձայն համաձայնություն են տվել Սիրիայի այս լիգա վերադարձին:

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան «Newsweek» պարբերականը հինգշաբթի օրը գրել է.«Սիրիայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչ այժմ ստացել է ամենամեծ հարվածը»:

Ամերիկացի դիվանագետները Newsweek-ին տված հարցազրույցում խոստովանել են, որ «Դամասկոսի վերադարձը կարևոր ուղերձ ունի Միացյալ Նահանգների համար, և այն՝ ռազմական ներկայության ավարտն է և պատժամիջոցների վերացումը, որոնք ուղղված են Սիրիային»:

Այս առնչությամբ, ՄԱԿ-ում սիրիական պատվիրակության աղբյուրները Newsweek-ին տված հարցազրույցում ասել են, որ «Սիրիայի դիրքորոշումը՝ կապված իր տարածքի որոշ հատվածներում ամերիկացի զինվորների անօրինական ներկայության և Վաշինգտոնի կողմից սիրիական ժողովրդի դեմ կիրառվող միակողմանի միջոցների հետ, սկզբունքային և վճռական դիրքորոշում է՝ հիմնված միջազգային իրավունքի դրույթների և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ու նպատակների վրա»:

Սիրիայի վերադարձը Արաբական լիգային ցույց է տալիս ԱՄՆ-ի գլխավորած արեւմտյան-արաբական կոալիցիայի՝ սիրիական իշխանությունը տապալելու համատեղ նախագծի ձախողումը։