Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց է տեսնում. Բայրամովը՝ Լավրովին
https://parstoday.ir/hy/news/world-i199774-Ադրբեջանը_Հայաստանի_հետ_հարաբերությունների_կարգավորման_հարցում_առաջընթաց_է_տեսնում._Բայրամովը_Լավրովին
Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց է տեսնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2023 14:33 Asia/Tehran
  • Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց է տեսնում. Բայրամովը՝ Լավրովին

Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց է տեսնում:

Այս մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Դա տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում»,- նշել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները հնարավորություն կտան շարունակել հայկական պատվիրակության հետ քննարկել առկա բոլոր հարցերը, նաև՝ խաղաղության պայմանագրի շուրջ հարցերը:

armtimes.com