Մեկնաբանություն՝ Չինաստանը կարևորել է Կենտրոնական Ասիայի անկախություննն ու անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/world-i199804-Մեկնաբանություն_Չինաստանը_կարևորել_է_Կենտրոնական_Ասիայի_անկախություննն_ու_անվտանգությունը
Չինաստանի նախագահը շեշտել է Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 20, 2023 07:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Չինաստանը կարևորել է Կենտրոնական Ասիայի անկախություննն  ու  անվտանգությունը

Չինաստանի նախագահը շեշտել է Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 19-ին, Սիան քաղաքում Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում ունեցած ելույթում ասել է.« Աշխարհին անհրաժեշտ է՝ կայուն, բարգավաճ և ներդաշնակ Կենտրոնական Ասիա, որտեղ երկրները լավ հարաբերություններ ունեմ իրար հետ»:

Չինաստանի Հանրապետության նախագահը, ով հյուրընկալում է Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի ղեկավարներին, Չինաստանի հարաբերություններն այս երկրների հետ որակել է ամուր և դինամիկ։ Սի Ցզինպինը նաև դիմել  է Կենտրոնական Ասիայի երկրներին, հորդորելով շարունակել համագործակցությունը՝ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում և նպաստելել համաշխարհային զարգացման նախաձեռնության իրականացմանը։

Միաժամանակ Չինաստանի գործադիրի  ղեկավարն ընդգծել է.« Պեկինի կառավարությունը և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է վճռականորեն դեմ գնան իրենց ներքին գործերին, արտաքին միջամտությանը, և գունավոր հեղափոխություններ ստեղծելու փորձերին և դիմակայեն  ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության երեք գործոնների դեմ»։

Այդ կապակցությամբ Ղազախստանի նախագահական հաստատության ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ փորձագետ Ադել Կավկնովը Չինաստանի Սիանի  հանդիպման շրջանակում «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է.« Չինաստանի և Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետությունների հանդիպումը կամրապնդի համագործակցությունը, բարիդրացիությունը, բարեկամությունը և մարդկանց միջև կապերը»:

Միաժամանակ ղազախ այս ականավոր փորձագետն ընդգծել է.« Սիանի հանդիպմանը վեց երկրները պետք է քննարկեն «Գոտի և ճանապարհ» նախագծի շինարարության շարունակությունը, որը կնպաստի Չինաստանի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև տնտեսական և առևտրային փոխանակմանը»։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ Չինաստանը հիմնական տնտեսական գործընկերն է Կենտրոնական Ասիայի հանրապետությունների համար։

Այդ իսկ պատճառով Չինաստանի կառավարությունը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով անհրաժեշտ հիմքերն է ապահովել ենթակառուցվածքների և առևտրի զարգացման , և տարածաշրջանի ու աշխարհի երկրներին միմյանց կապելու առումով  և կարող է հիմք ստեղծել տարածաշրջանի տնտեսական աճի ու զարգացման համար։

Մյուս կողմից, ԱՄՆ-ը, Բրիտանիան և արևմտյան շատ կառավարությունները ոչ միայն չունեն օգնություն տրամադրելու այս պայմանները, այլև Կենտրոնական Ասիայի իրենց դաշնակից կառավարություններից ակնկալիքներ ունեն, ինչպիսիք են՝ այս տարածաշրջանում  լարվածության և հակամարտության մեջ մտնելը և անապահովություն ու անկայունություն ստեղծելը։ 

Այս առումով Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի գագաթնաժողովը շատ կարեւոր է մասնակից երկրների համար: Հակառակ արևմտամետ հոսանքին  կապված որոշ քաղաքական շրջանակների բացասական տեսակետներին, պետք է ասել.« Այս տարածաշրջանի երկրներին վարկերի ամենամեծ ծավալը իրեն է  հատկացրել Չինաստանը: Բայց Կենտրոնական Ասիայում, արևմտյան կառավարությունների դիվանագիտական հաստատություններին, հատկապես՝ ԱՄՆ-ին առնչվող լրատվամիջոցները, սադրիչ հոդվածներ գրելով, ձևացնում են, թե՝ Չինաստանը, Կենտրոնական Ասիայի ժողովուրդների թշնամին է։

Չինաոֆոբիայի միտումը, իրանաֆոբիայի, ռուսաֆոբիայի և իսլամաֆոբիայի հետ մեկտեղ, Կենտրոնական Ասիայի որոշ լրատվամիջոցներում, նույնիսկ սոցիալական ցանցերում, ամեն օր ավելի լայն ոլորտներ է ստանում: Ակնհայտորեն, այս գործընթացը վկայում է Կենտրոնական Ասիայում արևմտյան կառավարությունների, հատկապես ԱՄՆ-ի ծախսերի  հավելման  մասին: