ՀԴԲ-ի դերը Բայդենների գործում. Անհնազանդության ու քողարկման պատմություն
https://parstoday.ir/hy/news/world-i199810-ՀԴԲ_ի_դերը_Բայդենների_գործում._Անհնազանդության_ու_քողարկման_պատմություն
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) այդ երկրի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի  վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի պահանջի դիմաց,   նախագահ Ջո Բայդենի ընտանիքի ֆինանսական կոռուպցիան կոծկելու նպատակով հրաժարվել է տրամադրել որոշ փաստաթղթեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2023 12:07 Asia/Tehran
  • ՀԴԲ-ի դերը Բայդենների գործում. Անհնազանդության ու քողարկման պատմություն

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) այդ երկրի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի  վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի պահանջի դիմաց,   նախագահ Ջո Բայդենի ընտանիքի ֆինանսական կոռուպցիան կոծկելու նպատակով հրաժարվել է տրամադրել որոշ փաստաթղթեր:

Ամերիկյան «New York Post» թերթի կայքը գրել է,-«Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի հանրապետական ​​նախագահ Ջեյմս Քոմերը  այդ երկրի  հետաքննությունների դաշնային բյուրոյից պահանջել է   Բայդենի ֆինանսական կոռուպցիայի հետ կապված փաստաթղթեր տրամադրել և  ՀԴԲ-ն խուսափել է կատարել այդ պահանջը»:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարին ուղղված նամակում Քոմերը գրել է.-«ՀԴԲ-ի կողմից փաստաթղթերի տրամադրման հետաձգումն անընդունելի է»։

Քոմերն ընդգծել է, որ ՀԴԲ-ն չպետք է  իր օրինական պարտականությունը կատարելու համար, արդարացումներ ներկայացնի։