Չինաստանը պատասխանել է G7-ին
https://parstoday.ir/hy/news/world-i199830-Չինաստանը_պատասխանել_է_g7_ին
Պեկինը վճռական բողոք է հայտնում G7-ի հայտարարությունների դեմ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Չինաստանի արտգործնախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2023 15:04 Asia/Tehran
  • Չինաստանը պատասխանել է G7-ին

Պեկինը վճռական բողոք է հայտնում G7-ի հայտարարությունների դեմ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Չինաստանի արտգործնախարարությունը։

G7-ի երկրներն այսօր հայտարարություն են հրապարակել Հիրոսիմայի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ։ Փաստաթղթում մեծ ուշադրություն է հատկացվում Չինաստանին։ Մասնավորապես, երկրները մտահոգություն են հայտնում Թայվանի, Հարավչինական ծովի, ինչպես նաև մարդու իրավունքների և Չինաստանի «ոչ շուկայական պրակտիկայի» վերաբերյալ:

«Չնայած Չինաստանի լուրջ մտահոգությանը` «յոթնյակը» շարունակում է շահարկել Չինաստանի հետ կապված հարցերը, զրպարտում Չինաստանին և հարձակումներ է գործում նրա վրա, կոպտորեն միջամտում նրա ներքին քաղաքականությանը: Այս կապակցությամբ չինական կողմը լուրջ դժգոհություն և բողոք է հայտնում, արդեն իսկ բողոք է ներկայացվել Ճապոնիայում անցկացված գագաթնաժողովի նախագահին և համապատասխան կողմերին»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «յոթնյակը» ամպագոռգոռ հայտարարություններ է անում աշխարհում խաղաղության, կայունության և բարգավաճման մասին, բայց միևնույն ժամանակ խոչընդոտում է միջազգային խաղաղությանը, վնասում է տարածաշրջանային կայունությունը, ճնշում այլ երկրների զարգացումը:

2023 թվականին G7-ի նախագահությունն անցել է Ճապոնիային։ «Յոթնյակի» գագաթնաժողովը մեկնարկել է մայիսի 19-ին Հիրոսիմայում և կշարունակվի մինչև մայիսի 21-ը ներառյալ: