Կաննի կինոփառատոնին զուգահեռ, Ֆրանսիայում բողոքի ցույցեր են անցկացվել Մակրոնի դեմ
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի դեմ բողոքող ցուցարարները անգամ հավաքվել են Կաննի կինոփառատոնի անցկացման վայրի մոտ: Կաննի 75-րդ կինոփառատոնը մեկնարկել է մայիսի 17-ին և շարունակվելու է մինչև մայիսի 28-ը։
Վերջին ամիսներին Ֆրանսիայում շարունակվում են լայնածավալ բողոքի ցույցերը և գործադուլներն ուղղված Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային օրենքի բարեփոխման ծրագրի դեմ: Ոստիկանության կիրառած բռնությունների արդյունքում խաղաղ ցույցերը վերածվել են անկարգությունների:
Ուրբաթ օրը բողոքի ցույց է անցկացվել Carlton հյուրանոցի դիմաց, որտեղ Կաննի կինոփառատոնի ընթացքում բնակվում են տարբեր հայտնի մարդիկ: Ցույցին միցել են նաև հիվանդանոցների աշխատակիցներ, որոնք կրել են հակակառավարական գրություններով պաստառներ: