Ֆրանկֆուրտում անցկացվել է հակապատերազմական բողոքի ցույց
Մայիս 22, 2023 05:04 Asia/Tehran
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած բողոքի ցույցի մասնակիցները կրել են «Դիվանագիտություն պատերազմի փոխարեն» և «ՆԱՏՕ-Ուկրաինայի պատճառով դուք կործանում եք Գերմանիան» գրություններով պաստառներ:
Անցած շաբաթ նույնպս գերմանացիները ցույցի էին դուրս եկել Հանովեր քաղաքում՝ բողոքելով Ուկրաինային շարունակաբար զենք տրամադրելու դեմ:
Ցուցարարները Գերմանիայի իշխանություններից պահանջել են փորձել սկսել խաղաղ բանակցություններ և կանխել հակամարտության սրումը՝ զենք ուղարկելով Ուկրաինա։
Ուկրաինայում պատերազմն իր քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և նույնիսկ մշակութային հետևանքներով շարունակվում է արդեն 16 ամիս է, և արևմտյան երկրները շարունակում են զենք ուղարկել Ուկրաինա։