Չինաստանի անվտանգության մտահոգությունները. ԱՄՆ-ից չիպեր գնելն արգելված է
Անվտանգության նկատառումներից ելնելով Չինաստանն արգելել է ամերիկյան Micron ընկերության չիպերի օգտագործումը ներքին հիմնական արդյունաբերություններում:
«Tech Crunch» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Պեկինի այս որոշումը Վաշինգտոնի հետ այս երկրի տնտեսական մրցակցության մաս է կազմում, որը հասել է էլեկտրոնային տեխնոլոգիաների համաշխարհային մատակարարման շղթա։
Միկրոնի չիպը օգտագործվում է համակարգչում տվյալները պահելու համար: Այս ընկերությունն իր առաջին գործարանը բացել է Չինաստանում 16 տարի առաջ։
Չինաստանը Micron-ի երրորդ խոշոր շուկան է և իրեն է հատկացրել այդ ընկերության 2022 թվականի եկամտի 10,7 տոկոսը:
Ավելի վաղ Պեկինի կիբերտարածության իշխանությունները հայտարարել էին, որ հետազոտություններ են անցկացնում Micron-ի արտադրանքների կիբերանվտանգության ոլորտում։ Այս հետաքննության նպատակն էր դիմակայել «թաքնված վտանգներին» և «պաշտպանել ազգային անվտանգությունը»։