Չինաստանը կանչել է Ճապոնիայի դեսպանին՝ հակապեկինյան հռետորաբանության համար
https://parstoday.ir/hy/news/world-i199948-Չինաստանը_կանչել_է_Ճապոնիայի_դեսպանին_հակապեկինյան_հռետորաբանության_համար
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Պեկինում Ճապոնիայի դեսպանին՝ Հիրոսիմայում G7-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ Չինաստանի գործերին առնչվող հարցերի շուրջ հանրային կարծիքն ապակողմնորոշելու պատճառով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 22, 2023 17:33 Asia/Tehran
  • Չինաստանը կանչել է Ճապոնիայի դեսպանին՝ հակապեկինյան հռետորաբանության համար

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Պեկինում Ճապոնիայի դեսպանին՝ Հիրոսիմայում G7-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ Չինաստանի գործերին առնչվող հարցերի շուրջ հանրային կարծիքն ապակողմնորոշելու պատճառով:

Չինաստանի փոխարտգործնախարար Սուն Վեյդոնգը, Չինաստանում Ճապոնիայի դեսպան Հիդեո Տարումիին արտգործնախարարություն կանչելով, հայտարարել է, որ Չինաստանը չափազանց դժգոհ է G7-ի գագաթնաժողովում բարձրացված հարցերից և վճռականորեն հայտարարում է իր դժգոհությունը:

Չինաստանի փոխարտգործնախարարը Յոթնյակի խմբի անդամ երկրներին հորդորել է շարժվել հայտնի ցուցանիշներով և զերծ մնալ այլոց դիմակայելու համար բացառիկ դաշինքներ ստեղծելուց և այլ երկրներին վերահսկելուց:

Նա Ճապոնիայից պահանջել է ճիշտ պատկերացում կազմել Չինաստանի մասին և կիրառել անկախ ռազմավարություն և հավատարիմ մնալ երկու երկրների միջև ստորագրված չորս քաղաքական փաստաթղթերի սկզբունքներին։