ԱՄՆ-ի սահմանին երեխաների և անչափահասների նկատմամբ բռնաբարությունները բացահայտվել են
https://parstoday.ir/hy/news/world-i199950-ԱՄՆ_ի_սահմանին_երեխաների_և_անչափահասների_նկատմամբ_բռնաբարությունները_բացահայտվել_են
ԱՄՆ միգրացիայի հարցերով զբաղվող վարչության նախկին ղեկավար Թոմաս Հումանը ցնցող հայտարարություն անելով բացահայտել է, որ այս երկրի և Մեքսիկայի սահմանին շատ բարձր է ապաստան հայցողների, հատկապես երեխաների բռնաբարությունների և մահվան դեպքերը, այնպես որ նույնիսկ 20 ամսական և 10-ամյա երեխաներին բռնաբարել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2023 14:08 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի սահմանին երեխաների և անչափահասների նկատմամբ բռնաբարությունները բացահայտվել են

ԱՄՆ միգրացիայի հարցերով զբաղվող վարչության նախկին ղեկավար Թոմաս Հումանը ցնցող հայտարարություն անելով բացահայտել է, որ այս երկրի և Մեքսիկայի սահմանին շատ բարձր է ապաստան հայցողների, հատկապես երեխաների բռնաբարությունների և մահվան դեպքերը, այնպես որ նույնիսկ 20 ամսական և 10-ամյա երեխաներին բռնաբարել են։

Իր հայտարարության մեջ  Թոմաս Հումանն անդրադարձել է  ԱՄՆ-ի սահմանին հանցավոր խմբավորումների կողմից 20 ամսական երեխայի  և  մեկ օրում 10-ամյա երեխայի մի քանի անգամ բռնաբարությանը:

«Աղջիկների և կանանց նկատմամբ բռնաբարություններն ու նրանց մահը սահմաններին տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով»,ասել է նա: 

Նա ընդգծել է,«Ստեղծված հումանիտար ճգնաժամերի ընթացքում , սպանում են մեծ թվով մարդկանց»:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի վարչակազմերում ներգաղթյալների և ապաստանյալների վերաբերյալ քաղաքականությունն այնպիսին է եղել, որ չի ապահովել ապաստան հայցողների անվտանգությունը և նրանց բռնաբարության և մահվան վտանգի է ենթարկել: Այս քաղաքականությունը քննադատության է ենթարկվել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: