ԱՄՆ-ում անօթևանների մահվան դեպքերի 70 տոկոս աճ է գրանցվել
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի իշխանությունները հայտարարել են այս քաղաքում անօթեւանների մահվան դեպքերի զգալի աճի մասին։
Ըստ «wsws» կայքի՝ Լոս Անջելես քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ անօթեւանների մահը Լոս Անջելեսում 2021 թվականին հասել է ռեկորդային՝ 2201 դեպքի։
Այս ցուցանիշը ցույց է տալիս Լոս Անջելեսում 2019-2021 թվականների ընթացքում անօթևանների մահվան դեպքերի 70% աճ է արձանագրվել:
Վերջերս Լոս Անջելեսը գերազանցեց Նյու Յորքին՝ որպես ԱՄՆ-ի ամենամեծ անօթևան բնակչություն ունեցող նահանգ, որտեղ 69,000 մարդ պաշտոնապես դասակարգված է որպես անօթևան:
Միջին հաշվով օրական 20 հոգով անօթևանների թվի աճը նշանակում է, որ Լոս Անջելեսի անօթևանների ընդհանուր թվին ամեն տարի ավելանում է 7300 մարդ. Եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա մինչև 2031 թվականը ներկայիս անօթևանների թիվը կկրկնապատկվի: