Կրկին սեռական սկանդալ եկեղեցում, Պապի բանագնացը մեկնել է Բոլիվիա
Բոլիվիայի եկեղեցում սեռական ոտնձգությունների նոր սկանդալ բռնկվելուց հետո պապի ներկայացուցիչն մեկնել է Լատինական Ամերիկայի այս երկիր։
Եկեղեցու նշանավոր անդամ Մոնսինյոր Ժորդի Բերտոմեոն Պարագվայից մեկնել է Բոլիվիա՝ հետաքննելու երեխաների սեռական բռնության սկանդալի կապակցությամբ: Նա նաև հետաքննում էր Պարագվայի եկեղեցում սեռական բռնության գործնթացը։
Այս ճամփորդությունն իրականացվել է անմիջապես այն բանից հետո, երբ իսպանացի քահանայի՝ «Ալֆոնսո Պեդրախաս»-ի գործը հրապարակայնացավ։ Իսպանական El Pais թերթի կողմից ձեռք բերված մասնավոր օրագրի համաձայն՝ 1970-ական և 1980-ական թվականներին Բոլիվիայի կաթոլիկ գիշերօթիկ դպրոցներում Պեդրախասը սեռական բռնության է ենթարկել մոտ 85 մանկահասակ երեխաների:
Լատինական Ամերիկայի մեկ այլ երկրում՝ Չիլիում, եկեղեցու անդամների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները 2018 թվականի սկզբին մեծ աղմուկ բարձրացրեց և առաջացրեց հասարակության վրդովմունքը: