Քըլըչդարօղլուն խոսել է Իրանից Թուրքիա-Չինաստան երկաթուղու իր ծրագրի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i200140-Քըլըչդարօղլուն_խոսել_է_Իրանից_Թուրքիա_Չինաստան_երկաթուղու_իր_ծրագրի_մասին
Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է. «Ոչ ոք չպետք է նեղանա Իրանի տարածքով (շրջանցելով Ադրբեջանի տարածքը) Թուրքիա-Չինաստան երկաթգիծ կառուցելու իմ ծրագրից։ Բոլոր թուրքական կուսակցությունները նույն կարծիքն ունեն Ադրբեջանի (այդ թվում՝ Էրդողանը և իշխող կուսակցությունը): Եվ նրանք չեն կարող այլ տեսակետ ունենալ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2023 04:07 Asia/Tehran
  • Քըլըչդարօղլուն խոսել է Իրանից Թուրքիա-Չինաստան երկաթուղու իր ծրագրի մասին

Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է. «Ոչ ոք չպետք է նեղանա Իրանի տարածքով (շրջանցելով Ադրբեջանի տարածքը) Թուրքիա-Չինաստան երկաթգիծ կառուցելու իմ ծրագրից։ Բոլոր թուրքական կուսակցությունները նույն կարծիքն ունեն Ադրբեջանի (այդ թվում՝ Էրդողանը և իշխող կուսակցությունը): Եվ նրանք չեն կարող այլ տեսակետ ունենալ»։

Քըլըչդարօղլուն հավելել է. «Զանգեզուրի միջանցքը պետք է կառուցվի, իսկ թուրքական աշխարհի երկրների միջև հարաբերությունները պետք է ընդլայնվեն»: 
Նա հավելել է. «Եթե ես ընտրվեմ նախագահ, Հյուսիսային Կիպրոսից (թուրքական պաշտոնական գաղութ) կմեկնեմ Ադրբեջանի (կիսապաշտոնական թուրքական գաղութ)»:
Ավելի վաղ, Էրդողանը հայատարարել էր, որ ընտրություններում հաղթելուց հետո առաջին այցը կիրականացնի Ադրբեջան: Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Բաքուն աջակցում էր Էրդողանին:
Իրանն ու Հայաստանը բազմիցս հայտարարել են, որ դեմ են Զանգեզուրի միջանցքին և զգուշացրել են տարածաշրջանի սահմանների աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության կապակցությամբ: