Ռուսաստանն ու Չինաստանն առևտրի մեծ մասն իրականացնում են ռուբլով կամ յուանով
Ռուս պաշտոնյան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն առևտրրի 70 տոկոսն իրականացնում են ազգային արժույթներով:
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ դոլարն ու եվրոն անվստահելի արժույթներ են, քանի որ Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցների պատճառով, դրանց կիրառումն արտասահմանյան գործարքներում ապահով չէ:
Չորեքշաբթի օրը, Չինաստանի վարչապետ Լի Ցյանգի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի միջև գործարքների գրեթե երեք քառորդը ներկայումս իրականացվում է ռուբլով կամ յուանով։
Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ձգտում է ֆինանսական գործարքներում նվազեցնել անբարյացակամ երկրների արժույթների տեսակարար կշիռը և նախատեսում է ավելի ակտիվ աշխատել ամբողջ աշխարհում իր գործընկերների և ԵԱՏՄ անդամ երկրների հետ՝ առևտրում ազգային արժույթների կիրառման ուղղությամբ:
Ասիայի փոխանակման միության 51-րդ նիստում, որն իր աշխատանքը սկսել է չորեքշաբթի օրը Թեհրանում՝ ԻԻՀ Կենտրոնական բանկում, կքննարկվի առևտրային գործարքներից դոլարի կրճատման հարցը և կներկայացվի SWIFT համակարգին փոխարինող նոր համակարգ: