Համաշխարհային շուկայում նավթի գնի բարձրացում
Հունիս 02, 2023 13:33 Asia/Tehran
Համաշխարհային շուկայում նավթի գինը ուրբաթ մեկ տոկոսով աճել է՝ կապված Սենատում ԱՄՆ դաշնային կառավարության պարտքի առաստաղի բարձրացման ծրագրի հաստատման հետ։
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հյուսիսծովյան Brent տեսակի նավթի գինն աճել է 71 ցենտով՝ հասնելով բարելի դիմաց 74 դոլար 99 ցենտի։
Ամերիկյան West Texas Intermediate նավթը նույնպես թանկացել է 66 ցենտով՝ հասնելով բարելի դիմաց 70 դոլար 76 ցենտի։
Այնուամենայնիվ, էներգետիկ շուկայի հայացքը դեռևս կենտրոնացած է ՕՊԵԿ+ նավթային կարտելի՝ հունիսի 4-ին կայանալիք հանդիպման վրա, որտեղ աշխարհի խոշորագույն հում նավթ արդյունահանողները կարող են առաջարկը կրճատելու իրենց որոշումներով կրկին բարձրացնել նավթի համաշխարհային գինը: