Պեսկովի արձագանքը ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությանը
https://parstoday.ir/hy/news/world-i200672-Պեսկովի_արձագանքը_ՆԱՏՕ_ին_անդամակցելու_Ուկրաինայի_ցանկությանը
Կրեմլի խոսնակն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությանը նշանակում է բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու դժկամություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2023 14:16 Asia/Tehran
  • Պեսկովի արձագանքը ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությանը

Կրեմլի խոսնակն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությանը նշանակում է բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու դժկամություն։

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլի պալատի խոսնակ Դմիտրի Պեսկովը ուրբաթ պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու ցանկությանը և ասել.«Ցավով պետք է նշեմ, որ նման հայտարարությունները հաստատում են, որ Կիևի կառավարությունը պատրաստ չէ, չի ցանկանում և ի վիճակի չէ լուծել առկա խնդիրները բանակցությունների միջոցով»։

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը եղել է Ռուսաստանի գլխավոր խնդիրներից մեկը վերջին տարիներին և ասել. «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցությունը Ռուսաստանի շահերից է, և Մոսկվան կպաշտպանի իր շահերը»։

ՆԱՏՕ-ին անդամակցելու և Արևմուտքից մի քանի միլիոն դոլարի օգնություն ստանալու Ուկրաինայի բազմիցս դիմումներին զուգահեռ, փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի ռազմական հարձակումն Ուկրաինայի դեմ և դեռ շարունակվում է։