Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի Բելգորոդի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i200768-Ուկրաինան_հարձակվել_է_Ռուսաստանի_Բելգորոդի_վրա
Ռուսաստանի Բելգորոդի շրջանի վրա ուկրաինական վերջին հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2023 13:16 Asia/Tehran
  • Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի Բելգորոդի վրա

Ռուսաստանի Բելգորոդի շրջանի վրա ուկրաինական վերջին հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմից անցել է մեկ տարի, և Արևմուտքը փորձում է ուկրաինական հողում պրոքսի պատերազմ մղել Ռուսաստանի դեմ։

Ռուսաստանը զգուշացրել է իր տարածքում պատերազմի ընդլայնման լուրջ հետեւանքների մասին։

«RT» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ուկրաինական ուժերն իրենց գրոհների վերջին փուլում գնդակոծելով Ռուսաստանի Բելգորոդի շրջանի երկու առանձին հատվածներ, սպանել են երկու մարդու և վիրավորել ևս երկուսին։

Անցյալ շաբաթ այս քաղաքի վրա ուկրաինական ուժերի նախորդ հարձակումը խլել էր երեք զոհ և յոթ վիրավոր, այդ թվում՝ երեք երեխա։

Այս տարածքի հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել, և դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ։