Բաքուն հերքել է դեպի Թեհրան թռիչքների չհայտարարված դադարեցման մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/world-i200796-Բաքուն_հերքել_է_դեպի_Թեհրան_թռիչքների_չհայտարարված_դադարեցման_մասին_լուրերը
Բաքուն հերքել է Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից դեպի Թեհրան չվերթերի չհայտարարված դադարեցման մասին լուրերը, նշելով, որ բոլոր չվերթները կիրականացվեն սովորական ռեժիմով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2023 08:08 Asia/Tehran
  • Բաքուն հերքել է դեպի Թեհրան թռիչքների չհայտարարված դադարեցման մասին լուրերը

Բաքուն հերքել է Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից դեպի Թեհրան չվերթերի չհայտարարված դադարեցման մասին լուրերը, նշելով, որ բոլոր չվերթները կիրականացվեն սովորական ռեժիմով։

Կիրակի օրը որոշ լրատվական ալիքներ հայտարարեցին, որ Բաքուն դադարեցրել է դեպի Իրան թռիչքները, առանց այդ մասին պաշտոնապես հայտարարելու: Հարկ է նշել, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները սրելու թշնամիների դավադրությունների չեզոքացման հարցն օրերս քննարկել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ջեյհուն Բայրամովը։

Հեռախոսզրույցում Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով տարածաշրջանի երկրների միասնության, անվտանգության և առաջընթացի դեմ ուղղված՝ Սիոնիստական ռեժիմի սադրանքներին, նշել էր. «Տարածաշրջանի երկրների տարաձայնություններից շահում են միայն թշնամիները»: Նախարարներն ընդգծել էին նաև մեդիա ոլորտը երկու ժողովուրդների և երկու երկրների շահերին համահունչ կառավարելու անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ Այհան Հաջիզադեն ընդգծել էր Իրանի հետ բանակցությունների շարունակման և հարաբերությունների բարելավման կարևորությունը և ասել. «Ադրբեջանը շահագրգռված է իր բոլոր հարեւանների, այդ թվում՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների ընդլայնմամբ»: