Ամերիկյան անսարք զենքերը ուկրաինացիներին ուղարկում են մահվան ճիրաններ
Որոշ արեւմտյան լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ Ուկրաինա ուղարկված ամերիկյան զենքերի մեծ մասն անսարք է:
2023 թվականի մարտին ԱՄՆ-ն հայտարարեց, որ Ուկրաինա է ուղարկել Stryker զրահափոխադրիչներ՝ աջակցելու այդ երկրին «հակահարձակում» իրականացնելու համար, սակայն եվրոպական թերթերի բացահայտումները հակառակն են ապացուցում։
«Telegraph» թերթը բացահայտել է, որ վերջերս Ուկրաինա մատակարարված ամերիկյան զրահափոխադրիչների մեծ մասն ունեցել է տեխնիկական թերություններ, այդ թվում են՝ ուկրաինական բանակի դեսանտային ստորաբաժանումներին հանձնված մեքենաները։
Այս առնչությամբ ֆրանսիական «Le Monde» թերթը հայտարարել է.-«Միայն մեկ ստորաբաժանմանը մատակարարված Stryker մեքենաների 76%-ն ունի թերություններ, որոնք թույլ չեն տալիս ակտիվ մասնակցել մարտական գործողություններին
Այս մասին «Դեյլի մեյլ» թերթը գրել է,-«68 մեքենաներից 52-ը վատ վիճակում են և ունեն բազմաթիվ թերություններ էլեկտրոնային և շարժական համակարգերում»։
Զինվորները դժգոհում են նաև վառելիքի պոմպերի, կապի համակարգերի, ազոտի աղբյուրների և այլնի խափանումներից։
Մյուս կողմից, ամերիկյան «Defense News» կայքը, վկայակոչելով Պենտագոնի գլխավոր տեսուչին, հաստատել է, որ Քուվեյթի ամերիկյան բազայի նախկին պահեստներից Ուկրաինա ուղարկված տեխնիկան պատրաստ չէ մարտական գործողություններ իրականացնելու։