Չինաստանը ողջունել է Իրանի և տարածաշրջանի երկրների միջև ռազմածովային դաշինքի ձևավորումը
Չինաստանը ողջունել է Իրանի և տարածաշրջանի երկրների միջև ռազմածովային դաշինքի ձևավորումը:
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինն այս կապակցությամբ ասել է. «Արևմտյան Ասիայում Պարսից ծոցի տարածաշրջանի խաղաղության և կայունության պահպանումը կախված է տարածաշրջանի երկրների և մարդկանց բարեկեցությունից և կենսական նշանակություն ունի համաշխարհային խաղաղության պահպանման, համաշխարհային տնտեսական աճի խթանման և էներգիայի մատակարարման կայունության պահպանման համար»:
Նա հավելել է. «Որպես տարածաշրջանի երկրների լավ բարեկամ՝ Չինաստանը շարունակում է դրական և կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության զարգացման գործում»։
Իրանի ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին շաբաթ օրը հայտարարել է, որ նոր ռազմածովային դաշինք է ձևավորվում տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների հետ, հավելելով, որ Ռուսաստանի, Չինաստանի, Օմանի և Պակիստանի հետ ավելի վաղ ձևավորված ռազմածովային դաշինքն այսօր ընդլայնվում է, ներառելով Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը և Իրաքը:
Իրանին հավելել է, որ այս կոալիցիայի ձևավորմամբ տարածաշրջանում վերջ կդրվի ցանկացած օտար ներկայության: