Ռասմուսեն. ՆԱՏՕ-ի երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա
https://parstoday.ir/hy/news/world-i200972-Ռասմուսեն._ՆԱՏՕ_ի_երկրները_կարող_են_զորքեր_ուղարկել_Ուկրաինա
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ասել է, որ եթե այս դաշինքի անդամ երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Կիևին անվտանգության շոշափելի երաշխիքներ չտրամադրեն Լիտվայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպման ժամանակ, հնարավոր է, որ ՆԱՏՕ-ի մի խումբ երկրներ ուժեր տեղակայեն Ուկրաինայի տարածքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2023 07:24 Asia/Tehran
  • Ռասմուսեն. ՆԱՏՕ-ի երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ասել է, որ եթե այս դաշինքի անդամ երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Կիևին անվտանգության շոշափելի երաշխիքներ չտրամադրեն Լիտվայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպման ժամանակ, հնարավոր է, որ ՆԱՏՕ-ի մի խումբ երկրներ ուժեր տեղակայեն Ուկրաինայի տարածքում:

Անդերս Ռասմուսենը, ով զբաղեցրել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդականի պաշտոնը սկսել է իր ուղևորությունը Եվրոպա և Վաշինգտոն, որպեսզի ստուգի ՆԱՏՕ-ի անդամների մոտեցումն ու տրամադրվածությունը դաշինքի հանդիպումից առաջ։

Նա նաև զգուշացրել է, որ եթե անգամ ՆԱՏՕ-ի մի խումբ երկրներ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տան, այլ երկրներ երբեք թույլ չեն տա, որ Կիևի անդամակցության հարցը դուսր մնա առաջիկա գագաթնաժողովի պլաններից։

Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ անվտանգության երաշխիքների հարցը լինելու է կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի օրակարգում, սակայն Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ անվտանգության ամբողջական երաշխիքները տրամադրվում են միայն  ՆԱՏՕ-ի անդամներին։