Ռասմուսեն. ՆԱՏՕ-ի երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ասել է, որ եթե այս դաշինքի անդամ երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Կիևին անվտանգության շոշափելի երաշխիքներ չտրամադրեն Լիտվայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպման ժամանակ, հնարավոր է, որ ՆԱՏՕ-ի մի խումբ երկրներ ուժեր տեղակայեն Ուկրաինայի տարածքում:
Անդերս Ռասմուսենը, ով զբաղեցրել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդականի պաշտոնը սկսել է իր ուղևորությունը Եվրոպա և Վաշինգտոն, որպեսզի ստուգի ՆԱՏՕ-ի անդամների մոտեցումն ու տրամադրվածությունը դաշինքի հանդիպումից առաջ։
Նա նաև զգուշացրել է, որ եթե անգամ ՆԱՏՕ-ի մի խումբ երկրներ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տան, այլ երկրներ երբեք թույլ չեն տա, որ Կիևի անդամակցության հարցը դուսր մնա առաջիկա գագաթնաժողովի պլաններից։
Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ անվտանգության երաշխիքների հարցը լինելու է կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի օրակարգում, սակայն Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ անվտանգության ամբողջական երաշխիքները տրամադրվում են միայն ՆԱՏՕ-ի անդամներին։