Փախստականների հարցով Թուրքիա-ԵՄ համաձայնագիրը անօրինական է. Amnesty International
https://parstoday.ir/hy/news/world-i20140-Փախստականների_հարցով_Թուրքիա_ԵՄ_համաձայնագիրը_անօրինական_է._amnesty_international
ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված հետընդունման մասին համաձայնագիրն «անօրինական և անխիղճ է», և դրա իրագործումը պետք է անհապաղ դադարեցվի: Այս մասին նշել են Amnesty International ոչ կառավարական կազմակերպության փորձագետները ուրբաթ օրն իրենց տարածած հետազոտության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2016 11:53 Asia/Tehran
  • Փախստականների հարցով Թուրքիա-ԵՄ համաձայնագիրը անօրինական է. Amnesty International

ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված հետընդունման մասին համաձայնագիրն «անօրինական և անխիղճ է», և դրա իրագործումը պետք է անհապաղ դադարեցվի: Այս մասին նշել են Amnesty International ոչ կառավարական կազմակերպության փորձագետները ուրբաթ օրն իրենց տարածած հետազոտության մեջ:

Կազմակերպության փորձագետները նշում են 3 ոլորտ, որոնցում Թուրքիան չի համապատասխանում փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին, ինչի պատճառով հետընդունման մասին ԵՄ-ի հետ համաձայնագիրը անօրինական է:

Նախ Amnesty International-ն ընդգծում է, որ Անկարան հնարավորություն չունի օպերատիվ կերպով մշակելու ապաստան խնդրողների հարյուր հազարավոր դիմումները, ինչի հետևանքով մարդիկ մի քանի տարով հայտնվում են իրավական վակուումում:

Որպես երկրորդ խնդիր իրավապաշտպան կազմակերպությունն առանձնացնում է Թուրքիա ժամանածների համար երկարաժամկետ որոշումների բացակայությունը: Զեկույցում նշվում է, որ Անկարան չի տրամադրում փախստականի լիիրավ կարգավիճակ, ինչը մի կողմից՝ մարդկանց թույլ չի տալիս նոր կյանք սկսել երկրում, մյուս կողմից՝ քիչ հույս է թողնում, որ նրանք կլինեն տեղափոխման ծրագրում և կհայտնվեն այլ երկրներում:

Amnesty International-ն ուշադրություն է հարվիրում նաև այն հանգամանքի վրա, որ թեև Թուրքիան ժամանակակից հակամարտություններից հետո ամենաշատ փախստականների է ընդունել աշխարհում, սակայն երկիր ժամանած սիրիացիների ճնշող մեծամասնությունը չեն ստանում կառավարության աջակցությունը:

armedia.am

4/6/2016