Բաքվում հակակառավարական ցույցերը շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i201574-Բաքվում_հակակառավարական_ցույցերը_շարունակվում_են
Բաքվում շարունակլվում են հակակառավարական բողոքի ցույցերը՝ Իլհամ Ալիևի կառավարության կողմից բանտարկյալների, այդ թվում նաև քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող խոշտանգումների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2023 06:30 Asia/Tehran
  • Բաքվում հակակառավարական ցույցերը շարունակվում են

Բաքվում շարունակլվում են հակակառավարական բողոքի ցույցերը՝ Իլհամ Ալիևի կառավարության կողմից բանտարկյալների, այդ թվում նաև քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող խոշտանգումների դեմ:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանից ստացվող լուրերի համաձայն՝  Իլհամ Ալիևի կառավարության հակառակորդները Բաքվում հակակառավարական ցույցեր են անցկացրել, և ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Մասավաթ» կուսակցությանը հարող տասնյակ ակտիվիստների։
Կուսակցությունն առաջին անգամ հակակառավարական ցույցեր էր անցկացրել 2022թ.  նոյեմբերին՝ ԱԺ ընտրություններից հետո, հայտարարելով, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են: 
Վերջին երկու տարիներին պատերազմի պատճառով ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկին թույլ չէր տրվել հակակառավարական ցույցեր անցկացնել։ Սակայն հիմա, ընդդիմությունը կարծես թե Բաքվի իշխանություններից պահանջում է իր իրավունքների իրացումը: 
Որոշ քաղաքական փորձագետներ կարծում են, որ Բաքվում տիորղ լարվածության մեջ դերակատար են արտաքին ուժերը:  Նրանք նշում են, որ օտարերկրյա կառավարությունները փորձում են ստեղծել հզոր ընդդիմություն և ճնշում գործադրել Իլհամ Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս առաջ տանի իրենց նախանշած քաղաքականությունը:
Իլհամ Ալիևի կառավարությանը, որը կորցրել է իր հիմքերը ներսում, խիստ անհանգստացնում են ժողովրդական բողոքի ակցիաները։