Ալբանիայի ՆԳ նախարար. «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը խախտել է 2014թ. համաձայնությունը
Ալբանիայի ՆԳ նախարար Բելդի Կոչին հայտարարել է. ««Մոնաֆեղին» հաբեկչական խմբավորումը խախտել է 2014թ. համաձայնությունը՝ իրականացնելով ահաբեկչական գործողություններ և կիբեր հարձակումներ»:
2014 թվականին Ալբանիայի կառավարության և «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ խմբավորման անդամներին փախստականի կարգավիճակ է տրամադրվել՝ երկրում մնալու համար։
«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման Մանզեհում տեղակայված ճամբարում տեղի ունեցած բախումների կապակցությամբ Ալբանիայի ազգային ոստիկանության ղեկավար Մոհամմադ Ռոմբուլակուի հետ համատեղ մամուլի ասուլիսիում, Բելդի Կոչին հայտարարել է. «Երեքշաբթի օրվա գործողությունն իրականացվել է օրենքին համապատասխան և ահաբեկչության դեմ Գերագույն դատարանի վճռի հիման վրա»:
Երեքշաբթի օրը ալբանական ոստիկանությունը մուտք է գործել «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման ճամբար, որտեղ խմբավորման անդամների և ոստիկանական ուժերի միջև բախում է տեղի ունեցել։
Նշելով, որ ոստիկանները մտել են ճամբար՝ էլեկտրոնային հատուկ սարքավորումները բռնագրավելու՝ դատարանի որոշումը գործադրելու նպատակով, Ալբանիայի ՆԳ նախարարը հավելել է. «Աշրաֆ-3 ճամբարում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել են մի խումբ ոստիկաններ»:
Մանզեհ քաղաքը գտնվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 30 կիլոմետր դեպի արևմուտք:
Զայրույթ հայտնելով ոստիկանների նկատմամբ մոնաֆեղների ցուցաբերած վերաբերմունքի կապակցությամբ, Կոչին ասել է. «Ճամբարի որոշ բնակիչներ փորձել են թույլ չտալո ոստիկաններին՝ իրականացնել իրենց պարտականությունները: Ոստիկանները ճամբար են մտել դատարանի որոշմամբ՝ առգրավելու այնտեղ գտնվող 17 շենքերում գտնվող համակարգչային սարքերը: Խմբավորման ղեկավարները չեն համագործակցել ոստիկանության հետ»։
Հատւկանշական է, որ Ֆրանսիայի կառավարությունը նամակ է հղել «Մոնաֆեղին» խմբավորման ղեկավարներին՝ տեղեկացնելով, որ այս տարի Փարիզում ամենամյա հավաքի համար թույլտվություն չկա»:
Ի պատասխան այս որոշման հրապարակման պատճառների մասին հարցին, Փարիզի ոստիկանությունը հայտարարել է. «Աշխարհաքաղաքական պայմաններից ելնելով, այս հավաքն անվտանգության հետ կապված խնդիրներ է առաջացնում և խաթարում հասարակական կարգը»։
1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, «Մոնաֆեղին» և մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների ահաբեկչական խմբավորման կողմից սպանվել են ԻԻՀ ավելի քան 17 հազար քաղաքացիներ և պաշտոնյաներ։
Իսլամական հեղափոխության հաղթանակի հենց սկզբից ամերիկացիները ֆինանսական ու տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում ահաբեկիչներին, ԻԻՀ քաղաքացիների դեմ ուղղված նրանց գործողություններում: