Սոցհարցում. Թայվանցիների մեծ մասը չի վստահում ամերիկացիներին իրենց շահերի պաշտպանության հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i202122-Սոցհարցում._Թայվանցիների_մեծ_մասը_չի_վստահում_ամերիկացիներին_իրենց_շահերի_պաշտպանության_հարցում
«National Interest»-ի փոխանցմամբ՝ վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ թայվանցիների 65 տոկոսը դեռ կասկածում է կղզին Չինաստանից պաշտպանելու Վաշինգտոնի հանձնառությանը և Վաշինգտոնին վստահելի չի համարում։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 28, 2023 12:56 Asia/Tehran
  • Սոցհարցում. Թայվանցիների մեծ մասը չի վստահում ամերիկացիներին իրենց շահերի պաշտպանության հարցում

«National Interest»-ի փոխանցմամբ՝ վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ թայվանցիների 65 տոկոսը դեռ կասկածում է կղզին Չինաստանից պաշտպանելու Վաշինգտոնի հանձնառությանը և Վաշինգտոնին վստահելի չի համարում։

«Ժամանակակից ռազմավարության»-ի հաղորդման համաձայն՝  շատ պատճառներ կան, թե ինչու թայվանցիները լավատես չեն ԱՄՆ-ի  խոստումների նկատմամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ նրանք դառը փորձ ունեն և հասկացել են, որ  Թայվանը պաշտպանելու ԱՄՆ-ի ստանձնած պարտավորության կապակցությամբ այդ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի  երաշխիքների առկայությամբ հանդերձ , այս երկիրը   միշտ Թայվանի հանդեպ իր պարտավորություններում  վարել  է «ռազմավարական երկիմաստության» կանխամտածված քաղաքականություն։ Իհարկե, Սպիտակ տան պաշտոնյաները երբեք չեն բացատրում իրենց այս տեսակի քաղաքականության մասին։

Եթե ​​Բայդենի վարչակազմը հավատարիմ լինի Թայվանի պաշտպանության մասին իր հայտարարություններին, ապա Չինաստանի հետ հնարավոր առճակատման ծախսերը,այն էլ բանակի ռազմական տեխնիկական արդիականացման գործում Պեկինի տասնամյակներ շարունակ ներդրումից հետո, չափազանց մեծ կլինեն:

Ինչպես ցույց է տալիս «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» կողմից իրականացված պատերազմի սիմուլյացիան, ի պաշտպանություն Թայվանի՝ Չինաստանի հետ ռազմական առճակատումը Միացյալ Նահանգների համար տասնյակ հազարավոր սպանությունների կհանգեցնի: Բացի այդ, ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի մեծ մասը կոչնչացվի։ Այս սիմուլյացիան հարց է առաջացնում, թե արդյոք Վաշինգտոնը և ԱՄՆ-ի ժողովուրդը պատրա՞ստ են ընդունել ԱՄՆ-ի կառավարությունից նման պարտավորություններ, թե՞ ոչ։

Թայվանի հանրային կարծիքն ԱՄՆ պարտավորությունների մասին խոսակցությունները համարում է «անարժեք խոսակցություններ»՝ անկախ բարյացակամության մասին պնդումից, և համոզված է, որ ԱՄՆ-ն գործում է միայն իր ազգային շահերին համապատասխան, և ով փորձի հաշիվ անել Վաշինգտոնի պարտավորությունների վրա, ձախողվելու է։