Կիևը պատրաստվում է «հերթական ահաբեկչությունն» իրականացնել. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i202272-Կիևը_պատրաստվում_է_հերթական_ահաբեկչությունն_իրականացնել._Զախարովա
Կիևը պատրաստվում է «հերթական ահաբեկչությունն» իրականացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2023 12:13 Asia/Tehran
  • Կիևը պատրաստվում է «հերթական ահաբեկչությունն» իրականացնել. Զախարովա

Կիևը պատրաստվում է «հերթական ահաբեկչությունն» իրականացնել:

Կիևը պատրաստվում է «հերթական ահաբեկչությունն» իրականացնել. այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Ուկրաինայի մայրաքաղաքում տեղադրվել են ճառագայթման չափման լրացուցիչ սարքեր, ինչպես նաև մեկնաբանելով այն փաստը, որ վերջերս երկրի մի շարք շրջաններում զորավարժություններ են սկսվել  Զապորոժիեի ատոմակայանում վթարի սցենարի դեպքում:

«Կիևի իշխանությունները պատրաստվում են հերթական ահաբեկչությունն իրականացնել», - դիվանագետը գրել է Telegram-ի ալիքում։

Ավելի վաղ «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները, թե ՌԴ-ն ահաբեկչություն է նախապատրաստում Զապորոժիեի ատոմակայանում, կարծիք է հայտնել, որ դա կարող է նշան լինել, որ Կիևը ահաբեկչություն կամ հարված է նախապատրաստում ատոմակայանին՝ ՆԱՏՕ-ին ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու համար:

tert.am