Չինաստանի նախագահի նախազգուշացումը Արևմուտքի գունավոր հեղափոխությունների մասին
(last modified Wed, 05 Jul 2023 13:58:07 GMT )
Հուլիս 05, 2023 17:28 Asia/Tehran
  • Չինաստանի նախագահի նախազգուշացումը Արևմուտքի գունավոր հեղափոխությունների մասին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երեքշաբթի (երեկ) Շանհայի համագործակցության կազմակերպության վիրտուալ ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ ասաց. «Անհրաժեշտ է ընդդիմանալ դրսից միջամտելու և գունավոր հեղափոխություններ ստեղծելու ցանկացած փորձին՝ (Արևմուտքի կողմից) ցանկացած պատրվակով»։

Այս ելույթի ժամանակ Չինաստանի նախագահը քննադատել է նաև երկրների կողմից առանց ՄԱԿ-ի թույլտվության միակողմանի պատժամիջոցների կիրառումը և   ՇՀԿ անդամներին կոչ է արել  մեծացնել առևտուրը ազգային արժույթներով։

Չինաստանը Իրանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հետ միասին  դեմ է  ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների համակարգին և երրորդ կողմերի ու երկրների դեմ դրանց կիրառմանը,  և այդ պատժամիջոցները համարում է «դատական ​​ոտնձգություններ»։

Բացի այդ, Չինաստանը Իրանի և Ռուսաստանի հետ միասին ջանքեր է գործադրել աշխարհի տնտեսական բորսաներում դոլարի գերակայությանը վերջ տալու ուղղությամբ։