Անգելա Մերկելը կողմ է Ռուսաստանի հետ միասնական տնտեսական գոտու ստեղծմանը
https://parstoday.ir/hy/news/world-i20257-Անգելա_Մերկելը_կողմ_է_Ռուսաստանի_հետ_միասնական_տնտեսական_գոտու_ստեղծմանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ միասնական տնտեսական գոտու ստեղծմանը: Այս մասին նա ասել է Մակլենբերգ Առաջավոր Պոմերանիա դաշնային հողի ՔԴՄ/ՔՍՄ միության համագումարի ժամանակ, փոխանցում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2016 04:41 Asia/Tehran
  • Անգելա Մերկելը կողմ է Ռուսաստանի հետ միասնական տնտեսական գոտու ստեղծմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ միասնական տնտեսական գոտու ստեղծմանը: Այս մասին նա ասել է Մակլենբերգ Առաջավոր Պոմերանիա դաշնային հողի ՔԴՄ/ՔՍՄ միության համագումարի ժամանակ, փոխանցում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

«Ես կողմ եմ, որ Ռուսաստանն աստիճանաբար մոտենա եվրոպական տարածքին, որպեսզի մենք, ի վերջո, ընդհանուր տնտեսական գոտի ունենանք Վլադիվոստոկից մինչեւ Լիսաբոն»,- ասել է կանցլերը:

Ընդ որում, նա նշել է, որ Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի աջակցությամբ քաղաքացիական պատերազմ է ընթանում, ինչի կապակցությամբ էլ ի սկզբանե ընդունվել են հակառուսական պատժամիջոցները:

Մերկելի խոսքով՝ Գերմանիան ու Ֆրանսիան հիմա ձգտում են Ուկրաինայի հարավ-արեւելքում հասնել հրադադարի լիակատար հաստատման եւ տեղական ընտրությունների անցկացման: Ընդ որում, ընտրությունների մասին օրենքնի ընդունումն ու դրանց ամսաթվի նշանակումը նախապայմաններ կլինեն Լուգանսկին եւ Դոնեցկին հատուկ կարգավիճակ տալու համար, նշել է Մերկելը:

Դրանից զատ, Ուկրաինան պետք է հասանելիություն ունենա դեպի Ռուսաստանի հետ իր սահման: «Եթե դա արվի, մենք ա նմիջապես կչեղարկենք պատժամիջոցները»,- ասել է կանցլերը: