Մակրոնը փոստով մարդու կտրված մատ է նվեր ստացել
Ֆրանսիայի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է ,որ մի մարդու կտրված մատ, փաթեթի մեջ դրված փոստով ուղարկվել է Ելիսեյան պալատ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նստավայր։
Ֆրանսիական «Valeurs actuelles» թերթը հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին, հաղորդել է,որ փոստի միջոցով մի փաթեթ է առաքվել Ելիսեյան պալատ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նստավայր։
Անվտանգության աղբյուրի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատի ծանրոցների ընդունման բաժինը փաթեթը ստացել է հուլիսի 10-ին Ֆրանսիայի Ազգային տոնին ընդառաջ (հուլիսի 14):
Ֆրանսիական թերթը հայտնել է, որ փաթեթում գրավոր հաղորդագրություն չկա, և ներսում եղել է միայն կտրված մատը։
Ըստ հաղորդման Իրավապահներին հաջողվել է պարզել, թե ում մատն է, սակայն նրա անունը չի հրապարակվում:
Անձի ինքնությունը պարզելուց հետո Ֆրանսիայի իշխանությունները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ:
Ելիսեյան պալատը հրաժարվել է մեկնաբանություն տալ, որը կարող է դիտվել որպես մի տեսակ սպառնալիք կամ բողոք։
Վերջերս Ֆրանսիայի տարբեր շրջաններում տեղի են ունեցել կաթվածահար անող զանգվածային բողոքի ցույցեր այն բանից հետո, երբ մի պատանի սպանվեց այդ երկրի ոստիկանների կողմից:
Ֆրանսիայի իշխանություններն օգտագործել են ավելի քան 45000 անվտանգության ուժեր այդ երկրում ժողովրդական բողոքի ցույցերը ճնշելու համար։