Լավրով.Ուկրաինային F-16-ների մատակարարումը կդիտարկենք որպես միջուկային ոլորտում սպառնալիք
ՌԴ ԱԳ նախարարը նշելով, որ իր երկիրը, ի տարբերություն անգլո-սաքսոնների, միշտ ձգտել է խաղաղության, ասել է. «Ռուսաստանը Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը կդիտարկի, որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում»։
Ռուսական «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հստակեցրել է,-«Ուկրաինայում միջուկային զենք կրելու ունակ F-16 կործանիչների հայտնվելու փաստը Ռուսաստանի կողմից կդիտարկվի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում»։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է.«ԱՄՆ-ն փորձում է ՆԱՏՕ-ին ներքաշել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան»:
Սերգեյ Լավրովը նշել է.«Մենք պատրաստ ենք սննդով ապահովել կարիքավոր երկրներին, մինչդեռ արևմտյան երկրներն այս առումով մեզ համար սահմանափակումներ են մտցրել։ Ես հացահատիկի արտահանման պայմանագրի վերաբերյալ որևէ նոր ծրագրի մասին չեմ լսել»:
Լավրովը հիշեցրել է անցյալ տարվա խաղաղ բանակցությունները և հավելել, որ Ռուսաստանը շարունակաբար և ակտիվորեն մասնակցել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններին, սակայն անգլո-սաքսոնները փորձել են դադարեցնել խաղաղ բանակցությունները և շարունակել պատերազմը։
Նա նշել է, որ Արևմուտքը երազում է պարտության մատնել Ռուսաստանին՝ դադարեցնելով խաղաղ բանակցությունները։
Ուկրաինայում պատերազմը և արևմտյան երկրների կողմից այդ երկրին զենքի մատակարարումը շարունակվում է։
Ռուս պաշտոնյաները և որոշ արևմտյան փորձագետներ և լրատվամիջոցներ ուկրաինական պատերազմը որակել են որպես հիբրիդային պատերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև:
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելը միայն կերկարաձգի հակամարտությունն այս երկրում և կունենա անկանխատեսելի հետևանքներ։