ԵԽ-ն համաձայնել է Ուկրաինայի համար զենքի արտադրության առաջարկին
Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը հաստատել է 500 միլիոն եվրո բյուջեյի հատկացումը, որը կուղղվի զենքի, այդ թվում՝ հրետանու և ցամաքային հրթիռների արտադրությանը:
Նախագիծը, որը հայտնի է որպես «Զինամթերքի արտադրության աջակցության օրենք», ներկայացվել է մայիսին, և Եվրախորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական խմբերը կողմ են արտահայտվել դրան:
Սա առաջին դեպքն է, երբ Եվրամիությունը ուղղակիորեն ֆինանսական միջոցներ է հատկացնում զենքի արտադրության համար։ Սակայն ոչ բոլոր պատգամավորներն են գոհ այս որոշումից:
Եվրախորհրդարանի անդամ Մարկ Բուտենգան ասել է. «Սա նշանակում է, որ Եվրամիության բյուջեն հատկացվում է ոչ միայն զենքի ոլորտում հետազոտությունների և մշակումների, այլ նաև ուղղակիորեն զենքի արտադրությանը, ինչը հսկայական շահույթ կապահովի այն արտադրող ընկերությունների համար»: