ԵԽ-ն համաձայնել է Ուկրաինայի համար զենքի արտադրության առաջարկին
https://parstoday.ir/hy/news/world-i202966-ԵԽ_ն_համաձայնել_է_Ուկրաինայի_համար_զենքի_արտադրության_առաջարկին
Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը հաստատել է 500 միլիոն եվրո բյուջեյի հատկացումը, որը կուղղվի զենքի, այդ թվում՝ հրետանու և ցամաքային հրթիռների արտադրությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 14, 2023 11:11 Asia/Tehran
  • ԵԽ-ն համաձայնել է Ուկրաինայի համար զենքի արտադրության առաջարկին

Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը հաստատել է 500 միլիոն եվրո բյուջեյի հատկացումը, որը կուղղվի զենքի, այդ թվում՝ հրետանու և ցամաքային հրթիռների արտադրությանը:

Նախագիծը, որը հայտնի է որպես «Զինամթերքի արտադրության աջակցության օրենք», ներկայացվել է մայիսին, և Եվրախորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական խմբերը կողմ են արտահայտվել դրան:

Սա առաջին դեպքն է, երբ Եվրամիությունը ուղղակիորեն ֆինանսական միջոցներ է հատկացնում զենքի արտադրության համար։ Սակայն ոչ բոլոր պատգամավորներն են գոհ այս որոշումից: 

Եվրախորհրդարանի անդամ Մարկ Բուտենգան ասել է. «Սա նշանակում է, որ Եվրամիության բյուջեն հատկացվում է ոչ միայն զենքի ոլորտում հետազոտությունների և մշակումների, այլ նաև ուղղակիորեն զենքի արտադրությանը, ինչը հսկայական շահույթ կապահովի այն արտադրող ընկերությունների համար»: