«Վրաստանը պետք է դասեր քաղի»․ Թբիլիսին քննադատում է ՆԱՏՕ-ի քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i203042-Վրաստանը_պետք_է_դասեր_քաղի_Թբիլիսին_քննադատում_է_ՆԱՏՕ_ի_քաղաքականությունը
Թբիլիսին քննադատում է ՆԱՏՕ-ի քաղաքականությունը և պնդում՝ Վրաստանը պետք է դասեր քաղի։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 15, 2023 17:41 Asia/Tehran
  • «Վրաստանը պետք է դասեր քաղի»․ Թբիլիսին քննադատում է ՆԱՏՕ-ի քաղաքականությունը

Թբիլիսին քննադատում է ՆԱՏՕ-ի քաղաքականությունը և պնդում՝ Վրաստանը պետք է դասեր քաղի։

«ՆԱՏՕ-ն գործուն քայլեր չի ձեռնարկում Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ, և մենք՝ Վրաստանը, պետք է առաջին հերթին մտածենք մեր մասին, և այս օրինակը դաս է նաև մեզ համար»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

«Այնպիսի պատկեր էին ներկայացնում, իբր թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հրաշք է տեղի ունեցել. Ուկրաինան արդեն դեօկուպացրել է (իր տարածքները), հաղթել է, իսկ Վրաստանը դուրս է մնացել այս ամենից», - ասել է Վրաստանի առաջնորդը և մեջբերել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարության հայտարարությունները՝ Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ մինչև չհաղթի Ռուսաստանին»։

«Հարց ունեմ՝ եթե Ուկրաինան հաղթել է Ռուսաստանին, ապա ինչին է պետք ՆԱՏՕ-ի անդամակցությունը»,- հավելել է վարչապետ Ղարիբաշվիլին։

azatutyun.am