Թուրքմենստանը միացել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրին
https://parstoday.ir/hy/news/world-i203214-Թուրքմենստանը_միացել_է_Հյուսիս_Հարավ_միջազգային_տրանսպորտային_միջանցքի_համաձայնագրին
Թուրքմենստանը միացել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) նախագծին։ Դա տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի հիմնական հիմնադիր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի համաձայնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2023 14:59 Asia/Tehran
  • Թուրքմենստանը միացել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային  միջանցքի համաձայնագրին

Թուրքմենստանը միացել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) նախագծին։ Դա տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի հիմնական հիմնադիր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի համաձայնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ ավելի վաղ Աշխաբադը հայտարարել էր նախագծի մասնակից դառնալու մտադրության մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և որ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Թուրքմենստանը կարևոր դեր է խաղում մատակարարման համաշխարհային շղթաների զարգացման գործում։

«Հյուսիս-Հարավ» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից 2000 թվականին։ Հետագայում մասնակիցների ցանկն ընդլայնվել է՝ հասնելով 14-ի: Ծրագրի նպատակն է ներգրավել Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից Ռուսաստանի տարածքով բեռնափոխադրումների տարանցիկ հոսքերը դեպի Եվրոպա: Սուեզի ջրանցքով անցնող ծովային երթուղու համեմատ՝ հեռավորությունն ավելի քան կիսով չափ կրճատվել է, ինչը նվազեցնում է փոխադրման ժամանակն ու ծախսերը։ Այժմ նախագիծը միավորում է առանձին պետությունների մի քանի տարբեր տրանսպորտային համակարգեր: