Ռուսաստանին մտահոգել է Բելառուսի հետ սահմանին լեհ զինվորականների վերստին տեղակայումը
(last modified Thu, 20 Jul 2023 14:11:04 GMT )
Հուլիս 20, 2023 17:41 Asia/Tehran
  • Ռուսաստանին մտահոգել է  Բելառուսի հետ սահմանին լեհ զինվորականների վերստին տեղակայումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Բելառուսի հետ սահմանին Լեհաստանի ռազմական բրիգադների վերստին տեղակայումն անհանգստություն է առաջացնում։

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը  հինգշաբթի օրը արձագանքելով Բելառուսի հետ սահմանին լեհական ուժերի վերստին տեղակայմանը, հայտարարել է, որ Լեհաստանի այս քայլը Ռուսաստանի եւ Բելառուսի անվտանգության ապահովմանն ավելի ուշադիր լինելու առիթ է հանդիսանում:

Պեսկովն այն դեպքում է նման  հայտարարություն արել, երբ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը  հայտարարել է, որ Վագներ աշխարհազորային խմբավորման ուժերը Լեհաստանի  հետ սահմանի մոտ զորավարժության ժամանակ կօգնեն Բելառուսի հատուկ ջոկատայիններին մարզելու հարցում:   

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակն անցած երեքշաբթի օրն ասել է,-«Լեհաստանը  Բելառուսի հետ սահման է տեղափոխել զինվորականների երկու բրիգադ «Վագներ» խմբի Բելառուս ժամանման պատճառով»:

Ավելի վաղ Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին հուլիսի սկզբին հայտարարել էր, որ այդ երկիրը 500 ոստիկան է տեղակայելու Բելառուսի հետ սահմանին Վարշավայի և Մինսկի միջև լարվածության ֆոնին:

Դա այն դեպքում,երբ Մինսկի և Վարշավայի միջև լարվածությունը վերջերս աճել է այն բանից հետո, երբ Լեհաստանը հայտարարեց, որ Բելառուսում ռուսական միջուկային զենք տեղակայելու պատրվակով եվրոպական այս երկիրը ցանկանում է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) միջուկային ծրագրին: