ԱՄՆ-ն շարունակում է զենք ուղարկել Ուկրաինա
https://parstoday.ir/hy/news/world-i203288-ԱՄՆ_ն_շարունակում_է_զենք_ուղարկել_Ուկրաինա
Արևմուտքը շարունակում է Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցել Ուկրաինային: Վաշինգտոնը հայտարարել է,որ 1,3 միլիարդ դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ է հատկացնելու Ուկրաինային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2023 14:22 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է զենք ուղարկել Ուկրաինա

Արևմուտքը շարունակում է Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցել Ուկրաինային: Վաշինգտոնը հայտարարել է,որ 1,3 միլիարդ դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ է հատկացնելու Ուկրաինային:

ԱՄՆ  պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը տարածել  է հաղորդագրություն,որում հայտարարել է,որ  1,3 միլիարդ դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ է հատկացնում Ուկրաինային, և նախատեսվում է Կիևին տրամադրել չորս NASAMS կարճ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգեր (SAM), զինամթերք և ականազերծման սարքավորումներ։ 

Ինչպես ընդգծել է Պենտագոնը, փաթեթը ներառում է «ամենակարևոր հակաօդային պաշտպանության համակարգերն ու զինամթերքը»։

Վերջերս Վաշինգտոնը հայտարարել էր  նաև Ուկրաինա կասետային զինամթերք ուղարկելու վիճահարույց որոշման մասին:

Ուկրաինայի բանակի ռազմացամաքային զորքերի հրամանատարը և արևելյան ճակատում այս բանակի գործողությունների հրամանատարը հայտարարել է. -«Կասետային զինամթերքը, որը ԱՄՆ-ն  ​​խոստացել էր ուղարկել Ուկրաինա, ներկրվել է երկիր և առաջիկա օրերին ուկրաինական ուժերը դրանք կօգտագործեն ռուսական ուժերի դեմ»։