ԱՄՆ-ն շարունակում է զենք ուղարկել Ուկրաինա
Արևմուտքը շարունակում է Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցել Ուկրաինային: Վաշինգտոնը հայտարարել է,որ 1,3 միլիարդ դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ է հատկացնելու Ուկրաինային:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը տարածել է հաղորդագրություն,որում հայտարարել է,որ 1,3 միլիարդ դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ է հատկացնում Ուկրաինային, և նախատեսվում է Կիևին տրամադրել չորս NASAMS կարճ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգեր (SAM), զինամթերք և ականազերծման սարքավորումներ։
Ինչպես ընդգծել է Պենտագոնը, փաթեթը ներառում է «ամենակարևոր հակաօդային պաշտպանության համակարգերն ու զինամթերքը»։
Վերջերս Վաշինգտոնը հայտարարել էր նաև Ուկրաինա կասետային զինամթերք ուղարկելու վիճահարույց որոշման մասին:
Ուկրաինայի բանակի ռազմացամաքային զորքերի հրամանատարը և արևելյան ճակատում այս բանակի գործողությունների հրամանատարը հայտարարել է. -«Կասետային զինամթերքը, որը ԱՄՆ-ն խոստացել էր ուղարկել Ուկրաինա, ներկրվել է երկիր և առաջիկա օրերին ուկրաինական ուժերը դրանք կօգտագործեն ռուսական ուժերի դեմ»։