ՄԱԿ-ը նախազգուշացրել է Ուկրաինայի հողը կասետային ռումբերով աղտոտվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i203374-ՄԱԿ_ը_նախազգուշացրել_է_Ուկրաինայի_հողը_կասետային_ռումբերով_աղտոտվելու_կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը զգուշացրել է, որ առաջիկա տարիներին կասետային ռումբերն ու ականները լուրջ վտանգ են ներկայացնելու խաղաղ բնակչության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2023 07:32 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը նախազգուշացրել է Ուկրաինայի հողը կասետային ռումբերով աղտոտվելու կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը զգուշացրել է, որ առաջիկա տարիներին կասետային ռումբերն ու ականները լուրջ վտանգ են ներկայացնելու խաղաղ բնակչության համար:

 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ռոզմարի Դի Կարլոն հայտարարել է. «Մենք աշխատում ենք Ուկրաինայի կառավարության և այլ գործընկերների հետ՝ չպայթած զինամթերքից բխող վտանգը հաղթահարելու ուղղությամբ: Մեր ջանքերը մինչ այժմ օգնել են մոտ 3,5 միլիոն մարդու»:

 

Դի Կարլոն նշել է, որ հակամարտությունն ազդում է Ուկրաինայում երեխաների վրա, որոնք սպանվում կամ հաշմանդամ ենդ առնում պայթուցիկ զենքերի հետևանքով»:

Հարկ է նշել, որ Բայդենի կառավարությունը հաստատել է 800 միլիոն դոլարի նոր ռազմական փաթեթ, որի շրջանակում կասետային ռումբեր է ուղարկել Ուկրաինա: